տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացիների, ամերիկացիների, գերմանացիների մեծ մասը հավատում է այլմոլորակայիններին

Բրիտանացիների, ամերիկացիների, գերմանացիների մեծ մասը հավատում է այլմոլորակայիններին

77
0

UFO landing, computer artwork

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը հավատում է այլմոլորակայինների գոյությանը: Դրա մասին են վկայում YouGov մարկետինգային ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Գերմանացիների 56 տոկոսը, ամերիկացիների 54 տոկոսը և բրիտանացիների 52 տոկոսը կարծում են, որ այլմոլորակային կյանք գոյություն ունի: Գերմանացիների միայն 12, ամերիկացիների` 22, բրիտանացիների` 20 տոկոսն է կարծում, որ նման բան չկա:

Հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ այլմոլորակայինները շատ հեռու են Երկիր մոլորակից, իսկ 57 տոկոսի կարծիքով` մարդկությունը շատ ցածր տեխնոլոգիական մակարդկակի վրա է այլմոլորակայինների հետ կապ հաստատելու համար: