տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացիները վրդովված են թագուհու գլխատման մասին կատակից

Բրիտանացիները վրդովված են թագուհու գլխատման մասին կատակից

84
0

ZAR4f8e63_8273d2ea37b347388c50b1faecf3da1e_0

Բրիտանացի հումորիստ Էնդի Զալցմանը քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ BBC-ի եթերում կատակել է, թե Շոտլանդիայի անկախության հանրաքվեից հետո պետք է հանրաքվե անցկացնել ու պարզել, թե արդյոք պետք է գլխատել Եղիսաբեթ II-ին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Զալցմանը մասնակցել է Radio 5 Live շոուին՝ քննարկելու Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները: Հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո բրիտանական ռադիոընկերությունը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել, որոնցում ռադիոլսողները հումորն «անհամ» և «վրդովեցուցիչ» են համարել:

«Դա ուղղակի վրդովեցուցիչ է և իրականում ցնցող է: Կատակը թագուհու հանդեպ հարգանքի բացակայության օրինակ է: Այն լիովին անտեղի է», — նշել է ռադիոլսողներից մեկը:

Հարկ է նշել, որ կատակի հատվածը դուրս է մնացել շոուի՝ համացանցում տեղադրված տարբերակից: