տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացին զրահաբաճկոնը փորձարկելիս սպանել է իր ընկերոջը

Բրիտանացին զրահաբաճկոնը փորձարկելիս սպանել է իր ընկերոջը

84
0

Not-Bulletproof-ve_3167413b

Մեծ Բրիտանիայում տղամարդը տրահաբաճկոնի փորձարկման ժամանակ սպանել է իր ընկերոջը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2014թ.-ի հունիսի 29-ին Քեմբրիջշիր կոմսության Մելբուռն գյուղում: Յան Քեթլին դաշտում կրակել է իր ընկերոջ՝ Ֆիլիպ Հարփերի վրա:

Դրանից մեկ օր առաջ Հարփերը զենքի խանութից զրահաբաճկոն էր գնել, և երկու ընկերները որոշել էին փորձարկել դրա արդյունավետությունը: Նշվում է, որ տղամարդիկ վստահ են եղել, որ բաճկոնը «անխոցելի» է:

Քեթլին անզգուշությամբ սպանության համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: