տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացին վայր է ընկել 30 մետր բարձրությունից և գնացել է նախաճաշելու

Բրիտանացին վայր է ընկել 30 մետր բարձրությունից և գնացել է նախաճաշելու

77
0

pic_9d4ee833af07d25b1dec8e46279e5f1d

Մեծ Բրիտանիայի բնակիչ Գարեյ Էշթոնը վայր է ընկել 30 մետր բարձրությամբ ժայռից՝ գիշերային խնջույքից հետո հյուրանոց վերադառնալու ճանապարհին։ Մի քանի ժամ հետո նա ուշքի է եկել և գնացել հյուրանոց՝ նախաճաշելու։

Ավելի ուշ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են պարանոցի մկանի վնասվածք, կտրվածքներ և սալջարդեր։ Նախաճաշի ժամանակ իրենց ընկերոջ տարօրինակ տեսքը նկատել են Գարեյի ընկերները, որից հետո նրան ուղարկել են հիվանդանոց։ Բժիշկները զարմացել են, երբ իմացել են, թե ինչ բարձրությունից է ընկել բրիտանացին։

Սա առաջին նրա «դժբախտ» պատահարը չէ։ Էշթոնը երկու անգամ ընկել է մեքենայի տակ։