Իսպանաիյում ձերբակալել են Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու, ով սպանել է գերմանացուն՝ իր դստերը լուսանկարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Ականատեսների խոսքերով՝ ռեստորանում բրիտանացին մոտեցել է գերմանացու սեղանին, վերցրել է նրա ձեռքից պլանշետը և այնտեղ հայտնաբերել իր 8-ամյա երեխայի լուսանկարը, ինչից հետո սկսել է հարվածներ հասցնել գերմանացուն։ Ստացած վնասվածքներից վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ավելի ուշ բրիտանացին ձերբակալվել էր։ Ոստիկանությունում ասել են, որ սպանվածը գտնվել է ոստիկանության հսկողության տակ՝ մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար։