տուն Քաղաքական Միջազգային «Բրիտանացի զինվորականների տեղակայումը Բալթիկայում այլ նպատակներ է հետապնդում». Պեսկով

«Բրիտանացի զինվորականների տեղակայումը Բալթիկայում այլ նպատակներ է հետապնդում». Պեսկով

119
0

151008120932_peskov_624x351_rianovosti_nocredit

Բրիտանացի զինվորականների տեղակայումը Բալթիկայում իրականացվում է հորինված արդարացմամբ, և Ռուսաստանի կողմից անպատասխան չի մնա, BBC-ի փոխանցմամբ` հայտարարել ՝ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հորինված այս պատճառը, որը հնչեցվել է ռուսական մտացածին վտանգի մասին, ամենայն հավանականությամբ, հենց այն ծածկն է, ինչի տակ փորձում են իրականացնել մեր սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-յի ընդլայնումը»,- հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ փոքրիկ բրիտանական ջոկատ կտեղակայվի բալթիական երկրներում` ՆԱՏՕ-յի արևելյան սահմաններին ռուսական  հնարավոր ագրեսիայի դիմագրավման նպատակով: