տուն Լուրեր Բրիտանացի պահպանողականներն այլևս մեծամասնություն չեն

Բրիտանացի պահպանողականներն այլևս մեծամասնություն չեն

98
0

754925106542239

Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Թերեզա Մեյը. սակայն նրա ղեկավարած Պահպանողական կուսակցությունը այլևս մեծամասնություն չի կազմում երկրի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի տվյալներով՝ պահպանողականները խորհրդարանում ստացել են 650 տեղից 318-ը, լեյբորիստները՝ 262 տեղ, շոտլանդացի ազգայնականները՝ 34, լիբերալ-դեմոկրատները՝ 13:

Ստորին պալատում մեծամասնություն կազմելու համար պահպանողականներին անհրաժեշտ էր 326 տեղ ստանալ:

Նշվում է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ էր արել Թերեզա Մեյին հրաժարական տալ, սակայն Մեյը հայտարարել էր, որ իր երկրին կայունություն է անհրաժեշտ, և իր կուսակցությունը կարող է այդ կայունությունն ապահովել: