Բրիտանացի երեխաները համարում են, որ Հիսուսը անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ է: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Պարբերականը Սուրբ Ծննդին ընդառաջ հարցում է անցկացրել երեխաների շրջանում՝ փորձելով ճշտել, թե «ով է Հիսուսը»:
Հարցմանը մասնակցած 1000 երեխաները պետք է պատասխանն ընտրեին հետևյալ 5 տարբերակներից՝
1) «Չելսիի» ֆուտբոլիստ
2) Աստծո որդի
3) հաղորդավար
4) X Factor-ի մասնակից
5) տիեզերագնաց:
Հարցվածների 20%-ը ընտտրել է առաջին տարբերակը: