տուն Քաղաքական Միջազգային Բրեյվիկը փորձում է ահաբեկչական խմբավորում ստեղծել

Բրեյվիկը փորձում է ահաբեկչական խմբավորում ստեղծել

68
0

breyvik.jpg_resized

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով 77 մարդու սպանության համար դատապարտել է 21 տարվա ազատազրկման, փորձում է ահաբեկչական խմբավորում ստեղծել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Նորվեգիայի ուղղիչ հաստատությունների գործակալության տվյալներով՝ առգրավվել է շուրջ 220 նամակ՝ ուղղված մարդկանց, ում հետ Բրեյվիկը չի շփվել մինչև ազատազրկումը:

Նորվեգական իշխանությունները վախենում են, որ Բրեյվիկը նամակների մասսայական տարածման միջոցով փորձում է ստեղծել խմբավորում, որը զբաղվելու է ահաբեկչական գործողությունների իրականացմամբ:

Ոստիկանությունն արդեն ստուգումներ է անցկացնում այն մարդկանց շրջանում, որոնց նամակներ է գրել հանցագործը: