տուն Լուրեր Բրենդները տարեկան 1 մլրդից-ից ավելի դոլար են ծախսում կեղծ բաժանորդներով ինֆլյուենսերների վրա

Բրենդները տարեկան 1 մլրդից-ից ավելի դոլար են ծախսում կեղծ բաժանորդներով ինֆլյուենսերների վրա

101
0

Cheq վերլուծական ընկերությունն ու Բալթիմորի համալսարանը հրապարակել են հետազոտություն այն մասին, թե ինֆլյուենսերների (անգլ.  influence — «ազդել» բառից, մարդիկ, որոնք կարծիքը նշանակություն ունի որոշակի  լսարանի  համար: Նրանք հաճախ  այդ լսարանի հետ փոխազդում են սոցիալական կայքերի միջոցով՝ Instagram, Facebook կամ YouTube) բաժանորդների քանի տոկոսն են կազմում ֆեյք աքաունթները:

Ըստ ներկայացված տվյալների, վերջին տարում բրենդները ավելի քան 1 մլրդ դոլար  են ծախսել ոչ իրական բաժանորդներով և, համապատասխանաբար, լայքերով ինֆլյուենսերների հետ համագործակցության վրա:

Վերլուծության համար ընտրված 10 հազար բլոգերների բաժանորդների շուրջ 25%-ը, պարզվել է՝ կեղծ է: Նրանցից ոմանք հրապարակել են կեղծ գովազդային քոնթենթ՝ նոր ներդրողների ներգրավելու և գովազդների  արդյունավետության պատրանք ստեղծելու համար:

Բալթիմորի  համալսարանի  պրոֆեսոր Ռոբերտո Կավազոսի հաղորդմամբ՝ բրենդների  համար հիմնական կորուստն անուղղակի  է՝ օգտատերերի վստահության կորուստ և, որպես հետևանք, բրենդի նվազող ազդեցություն: Այդուհանդերձ, օրինակ՝ Ritz Carlton հյուրանոցային ցանցը համագործակցել  է բլոգերների հետ, որոնց բաժանորդների 78%-ը ֆեյք էր, իսկ L’Occitane-ի հետ աշխատող ինֆլյուենսերների մոտ այդ ցուցանիշը մոտ 39% էր:

Առաջիններից մեկը, որն ուշադրություն է դարձրել բլոգերների մոտ կեղծ բաժանորդների առկայությանը, Ավստրալիայից բյութի-ինֆլյուենսեր Քլորի Մորելլոն էր (նա 2,6 մլն բաժանորդ ունի YouTube-ում և ավելի  քան 1 մլն՝ Instagram-ում): Դեռ 2007-ին նա YouTube-ի իր ալիքում տեսանյութ էր հրապարակել, որում խաբեբա էր համարել բոլորին, ովքեր  գնել են իր բաժանորդներին ու լայքերը՝ հատուկ հավելվածների միջոցով, և առաջարկություններ ստացել անվճար ճանապարհորդությունների, հայտնի բրենդների ապրանքների ու ծառայությունների տեսքով: Քանի որ բլոգերի եկամուտը ուղղակիորեն կախված  բաժանորդների և  լայքերի թվից, ցուցանիշները գովազդելիս նա կարող է վաստակել այնպես, ինչպես ինֆլյուենսերները, որոնք կեղծ բաժանորդներ չունեն:

Ինչպես պարզել  է The Blueprint-ը, Ռուսաստանում կարելի  է 1000 բաժանորդ գնել միջինը 300-400 ռուբլով հիմնական սոցցանցերում՝ YouTube-ում, Facebook-ում և Instagram-ում: Երբեմն  դա կարող է արժենալ նաև 100 ռուբլի՝ կախված կատարող կայքից: