Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը գտնվում է շատ վատ վիճակում՝ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության պատճառով: Այս մասին գրում է US Magazine-ը:
«Նա չի կարող հավատալ, որ սա այն կյանքն է, որն ապրում է հիմա: Միակ սփոփանքը Փիթի համար երեխաներն են»,- փոխանցում է աղբյուրը:
Բացի այդ, նշվում է նաև, որ դերասանն այս դժվար ժամանակաշրջանում ապավինում է իր ընտանիքի անդամներին, ընկերներին և մենեջերին: