Բրեդ Փիթը բանակցություններ է վարում Skydance կինոստուդիայի հետ «Աֆրիկա» ֆիլմում նկարահանվելու համար, որի ռեժիսորն է իր կինը` Անջելինա Ջոլին: Այս մասին հաղորդում է The Wrap-ը:
Նշվում է, որ ներկայում նկարահանման ընթացքում է Ջոլիի երրորդ աշխատանքը, որը կորչվում է «Ծովի մոտ», իսկ գլխավոր դերը կրկին կատարելու է Բրեդ Փիթը: «Աֆրիկայի» սյուժեի հիմքում ընկած է Էրիկ Ռոտի աշխատանքը, ով սցենար է գրել «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի համար: «Աֆրիկան» պատմում է հնագետ Ռիչարդ Լիկի մասին, ով 1980-ականներին Քենիայի փղերին պաշտպանել է որսագողերից: