տուն Լուրեր Բրեդ Փիթը դարձավ 53 տարեկան

Բրեդ Փիթը դարձավ 53 տարեկան

114
0

Brad-Pitt

Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթն այսօր նշում է ծննդյան 53-ամյակը: Փիթը ծնվել է 1963-ի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում:

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսերը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ El Pollo Loco սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը։ Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։