Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ալկոհոլի և թմրանյութերի անալիզ է հանձնել: Նա մտադիր է այս կերպ հստակություն մտցնել 15-ամյա որդու հետ վիճաբանության գործում: Դերասանն անալիզները կամավոր է հանձնել: Այս մասին հայտնել է TMZ պորտալը:
Դերասանի և իր 15-ամյա որդու միջև միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում՝ ընտանեկան մասնավոր ինքնաթիռում: Միջադեպի մասին Լոս Անջելեսի ոստիկանությանը հայտնել է ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը: Փիթն էլ իր քայլով որոշել է ոստիկանությանն ապացուցել, որ թաքցնելու ոչինչ չունի:
Նշենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 10 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել և արդեն դիմել են դատարան: Զույգը դաստիարակում է 6 երեխա, որից 3-ը՝ որդեգրված: