տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիայում վերջին 80 տարիների ամենախիստ երաշտն է գրանցվել

Բրազիլիայում վերջին 80 տարիների ամենախիստ երաշտն է գրանցվել

55
0

_80490314_80490286

Բրազիլիայի ամենախիտ բնակեցված շրջանները կանգնած են ջրի սակավության վտանգի առջև՝ պայմանավորված երաշտով, որը երկրի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար Իզաբելա Տեյշեյրան անվանել է 1930թ.-ից ի վեր խստագույնը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Նախարարի խոսքերով՝ խմբելու ջրի խնայողական ռեժիմ է սահմանվել Սան-Պաուլու, Մինաս-Ժեյրաս և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում:

Լուրջ խնդիրների են բախվել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ինչպես նաև հիդրոէներգետիկ ոլորտը: Երկրում տիրող իրավիճակը բնորոշում են իբրև «անհանգստացնող և բարդ»:

Տեյշեյրայի խոսքերով՝ բնական աղետը լուրջ հարված է հասցրել առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Բրազիլիայի տնտեսությանը: