տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիայում գնդակահարվել է 8 երկրպագու

Բրազիլիայում գնդակահարվել է 8 երկրպագու

110
0

041915-Soccer-Corinthians-Fans-Celebrate-pi-ssm.vadapt.620.high.0

8 մարդ զոհվել է Սան Պաուլոյում ֆուտբոլային երկրպագուների վրա բացված կրակի հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով բրազիլական ոտիկանությանը։

«Կորինտիանս» թիմի երկրպագուները զբաղված են եղել իրենց թիմի խաղից առաջ պաստառներ նախապատրաստելով, երբ շենք են մտել զինված անձինք։ Նրանք հրամայել են երկրպագուներին պառկել, ինչից հետո կրակ բացել նրանց վրա։ Ոստիկանությունը հայտնում է, որ սպանությունները, հնարավոր է, կապված են թմրանյութերի բիզնեսի հետ։