տուն Լուրեր Բրազիլիայի սենատը հեռացրել է պաշտոնից երկրի նախագահին

Բրազիլիայի սենատը հեռացրել է պաշտոնից երկրի նախագահին

98
0

дилма-русеф-3292

Բրազիլիայի Սենատը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Այդ որոշման օգտին են քվեարկել բրազիլական խորհրդարանի 55 սենատոր, դեմ են եղել 22-ը: Նշվում է, որ Բրազիլիայի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Միշել Տեմերը:

Ավելի վաղ երկրի խորհրդարանում քննարկվում էր նախագահ Ռուսեֆին իմպիչմենտ հայտարարելու հարցը: Բանը հասել էր այնտեղ, որ երկրի նախագահն արդեն իսկ պատրաստել էր իրերը նախագահական պալատը լքելու համար:

Դիլմա Ռուսեֆը կասկածվում է Petrobras նավթագազային պետական ընկերությունում կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելու գործընթացը խոչընդոտելու մեջ: Ռուսեֆը հայտարարել է, որ իր դեմ իմպիչմենտի գործընթացը պետական հեղաշրջման փորձ է:

Հարկ է նշել, որ Բրազիլիայի նախագահի հրաժարականի պահանջով մարտին փողոց էր դուրս եկել մի քանի միլիոն քաղաքացի: Հարցումների համաձայն` բնակչության 69 տոկոսը Դիլմա Ռուսեֆի նախագահությունը համարում է «վատ» կամ «սարսափելի»: