տուն Լուրեր Բրազիլիայի քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց մուտքի վիզայի

Բրազիլիայի քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց մուտքի վիզայի

83
0

vizaԲրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիները փոխադարձության սկզբունքով կազատվեն ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում:

«Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002թ. մայիսի 7-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար:  Սույն որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները:  Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններÕ ¨ և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի կարգավորման նպատակն է սովորական անձնագրեր կրող Բրազիլիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 (իննսուն) օրը չգերազանցող  ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 (իննսուն) օր ժամանակահատվածով: