Երեկ Բրազիլիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին տուրը, սակայն նախագահ չի ընտրվել։ Հոկտեմբերի 26-ին կկայանա երկրորդ տուրը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է, ով ստացել է քվեարկողների ձայների ավելի քան 41 տոկոսը։։Նրա հիմնական մրցակից՝ սոցիալ-դեմոկրատ Աեսիու Նևիսը ստացել է ձայների 34.2 տոկոսը։
Վերջինս կոչ է արել երկրի հիմնական ուժերին միավորվել երկրորդ տուրից առաջ։