տուն Քաղաքական Միջազգային Բրազիլական սրճարանը զեղչեր է տրաամդրում բարեկիրթ վերաբերմունքի համար

Բրազիլական սրճարանը զեղչեր է տրաամդրում բարեկիրթ վերաբերմունքի համար

107
0

cafe-brasil-restaurant

Ռիո դե Ժանեյրոյի սրճարաններից մեկի սեփականատերերը որոշել են մեթոդ մշակել, որով կխրախուսեն այցելուների բարեկիրթ վերաբերմունքը մատուցողների նկատմամբ, ինչպես նաև կավելացնեն իրենց եկամուտները։ Բոլոր նրանք, ովքեր կբարևեն և կօգտագործեն «շնորհակալություն» կամ «խնդրեմ» բառերը, ապա կստանա մեկ ռեալի չափով զեղչ (մոտ 200 դրամ) մատեի յուրաքանչյուր բաժակի համար։

Պարզվել է, որ այս հասարակ մեթոդը թույլ է տվել ավելանել այցելուների թիվը՝ ապահովելով եկամտի զգալի աճ։ Այս շրջանում շատ են զբոսաշրջային վայրերը, սակայն այցելուները նախընտրում են նորարարական մոտեցմամբ այս սրճարանը։