Բրազիլիայում 33-ամյա Էնթոնի Կուլկամփ Դիասը վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացրել են գլխում առաջացած ուռուցքը: Սակայն վիահատության ամբողջ ընթացքում նա չի դադարել կիթառ նվագել: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Երիտասարդն անընդհատ կատարել է The Beatles խմբի Yesterday երգը, ինչպես նաև բրազիլական ազգային մի քանի երգեր: Բժիշկների խոսքերով` դա թույլ է տվել ավելի արդյունավետ հետևել ուղեղի ակտիվության «քարտեզին», ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի լուրջ վնասվածքներից, որոնք կարող էին կասկածի տակ դնել 33-ամյա տղամարդու գլխուղեղի առողջ կեսագործունեությունը: