«Գրեմիո» և«Նովո Համբուրգո» թիմերի միջև Բրազիլիայի մինչև 14 տարեկանների ֆուտբոլի առաջնության խաղում գրանցվել է անհավանական հիասքանչ գոլ: «Գրեմիոն» հաղթել է 6:0 հաշվով: Գոլերից մեկը «կարիճ» հարվածի ոճով խփել է 14-ամյա Թոմաս Լուսիանոն, հայտնում է 101greatgoals-ը: