Բրազիլացի հանրահայտ ծաղրածու Ֆրանսիսկու Էվերարդու Օլիվեյրա Սիլվան, ով ավելի հայտնի է բեմական Տիրիրիկա անունով, երկրում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում երկրորդ անգամ դարձել է պատգամավոր՝ ստանալով մոտ մեկ միլիոն ընտրողի ձայն։
Ընտրություններում նա դարձել է ժողովրդականություն վայելող երկրորդ քաղաքական գործիչը՝ զիջելով միայն լրագրող և սպառողների միության նախագահ Սելսու Ռուսոմանին։ Չորս տարի առաջ Տիրիրիկան առաջատարն էր 1.3 միլիոն ձայնով։ Նա հանդես էր գալիս «Ավելի վատ չի լինում» և «Դու գիտե՞ք ինչով են զբաղված պատգամավորները։ Քվեարկեք իմ օգտին՝ ես կպարզեմ» կարգախոսներով։