«Օռլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական կազմել է խորհրդանշական թիմ այն ֆուտբոլիստներից, որոնց հետ կամ որոնց դեմ նա խաղացել է իր ամբողջ կարիերայի ընթացքում։ Հաղորդում է Daily Mail-ը։
Կակայի հավաքականն ունի այս տեսքը՝ Դիդա, Կաֆու, Նեստա, Մալդինի, Ռոբերտո Կառլոս, Պիրլո, Ինյեստա, Զիդան, Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։
Արժե նշել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եւ հենց իր՝ Կակայի բացակայության փաստը։