տուն Քաղաքական Միջազգային BP-ն սկսել է Կասպից ծովի նոր հարթակից նավթի արդյունահանումը

BP-ն սկսել է Կասպից ծովի նոր հարթակից նավթի արդյունահանումը

194
0

Picture-252

Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությանը, որը կառավարվում է բրիտանական BP ընկերության կողմից, շահագործան է հանձնել Կասպից ծովի «Արևմտյան Չիրագ» նոր հարթակը։ Այս մասին հայտնում է BP-ի պաշտոնական կայքը։

Նավթի արդյունահանումը սկսվել է հունվարի 28-ին։ Նոր հարթակի շինարարությունն իրականացվել է Chirag oil project նախագծի շրջանակներում, որը նախատեսում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկում նավթի արդյունահանման և արտահանման ընդլայնում։

Ծրագրվում է մեկ օրում շուրջ 183 հազար բարել նավթ արդյունահանել։ Նախագծի բաժնետերերն են BP ընկերությունը, ադրբեջանական SOCAR-ը, ամերիկյան  Chevron-ը, ճապոնական INPEX-ը, նորվեգական  Statoil-ը, ամերիկյան ExxonMobil-ը, ճապոնական ITOCHU-ն և հնդկական ONGC-ն։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here