տուն Քաղաքական Միջազգային Բոսֆորի նեղուցում նավարկությունը դադարեցվել է

Բոսֆորի նեղուցում նավարկությունը դադարեցվել է

74
0

bosfor

Բոսֆորի նեղուցի հարավային մուտքի մոտ չորաբեռ նավը բախվել է ափային պահպանության նավին` հայտնում է Anadolu գործակալությունը:

Այդ կապակցությամբ նեղուցով նավարկությունն ամբողջությամբ դադարեցվել է:

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինի խոսքով` հենց ափային պահպանության նավն է մխրճվել չորաբեռ նավի մեջ:

«Փրկարարները փրկել են անձնակազմի վեց անդամից երեքին: Ներկայումս դեռեւս անհայտ է եւս երեք մարդու ճակատագիրը»,- հայտնել է Շահինը:

Ներկայումս փրկարարական գործողությունը շարունակվում է: