տուն Սպորտ Բորուսիան խղճուկ տեսք ուներ անցած խաղերում. Մատս Հումելս

Բորուսիան խղճուկ տեսք ուներ անցած խաղերում. Մատս Հումելս

87
0

491862899-480731

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը հայտարարել է, որ իր թիմի ընթացիկ տեղը Բունդեսլիգաի մրցաշարային աղյուսակում համապատասխանում է թիմի խաղին: Հիշեցնենք, որ 17 տուրերի արդյունքում դորտմունդցիները գտնվում են մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում` առաջնությունում կրելով 10 պարտություն:

«Ապշեցնող է, թե որքան խղճուկ էինք մենք: Երաշխիքներ չկան, որ ավելի լավ կլինի: Առաջին շրջանում մեր առանցքային գրեթե բոլոր խաղացողները վնասվածքներ ունեին: «Բորուսիան» այքան վատ էր խաղում, որ հնարավոր չէր պատկերացնել: Մենք իրավացիորեն ենք զբաղեցնում այն տեղը, որում հիմա ենք: Միայն այն դեպքում, եթե մեր բոլոր խաղացողները մինչև մրցաշրջանի ավարտը ապաքինվեն, հնարավոր է շտկել իրավիճակը: Սակայն չենք կարող վստահաբար ասել, որ դա տեղի կունենա: Ոչ ոք չի կարող խոստանալ, որ այլևս վնասվածքներ չենք ունենա», — ասել է Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը: