Դորտմունդի «Բորուսիան» վերջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստից պահանջում է կամ երկարաձգել պայմանագրի ժակետը, որը լրանում է հաջորդ ամռանը, կամ ամենամոտ ապագայում թիմ գտնել: Ակումբը չի ցանկանում վստահել մի ֆուտբոլիստի, ով չի ուզում մնալ ակումբում, ինչպես նաև պատրաստվում է տրանսֆերից ստացված գումարն օգտագործել նոր տրանսֆերների համար:
Ակումբի հետ խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ Գյունդողանի գործակալները 10 միլիոն դոլար են պահանջել «Բորուսիայից» որպես տարեկան աշխատավարձ: