տուն Լուրեր Բորուսիան փորձում է թիմում պահել Մխիթարյանին

Բորուսիան փորձում է թիմում պահել Մխիթարյանին

128
0

henrikh-mkhitaryan-556321

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- հայտնում է «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Պարբերականը նշում է նաև, որ առաջարկի մասին Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին»:

Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմի 10 համարն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ:

Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: