Մոսկվայի «Դինամոյի» և Հունգարիյաի հավաքականի կիսապաշտպան Բալաժ Ջուջակը հայտնվել է Դորմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է իտալական Itasportpress.it կայքը:
Հունգարացու պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ լրանում է հաջորդ տարվա ամռանը, և բացառված չէ, որ այս ձմռանը 28-ամյա ֆուտբոլիստը փոխի ակումբը: Ջուջակով հետաքրքրված են նաև իտալական «Լացիոն», անգլիական «Լիվերպուլը և «Էվերտոնը»: Ընթացիկ մրցաշրջանում նա մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում` դառնալով 5 գոլի և գոլային 8 փոխանցման հեղինակ: