Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը եւ մարզչական շտաբին չեն հետաքրքրում այն լուրերը, որ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հնարավոր է հեռանա թիմից: Այդ մասին ասել է դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն, հաղորդում է Armsport.am-ը:
«Պատահական չենք ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2020 թվականը: Ձգտում ենք նրան, որպեսզի նա բազմաթիվ գոլեր խփի «Բորուսիայում»: Եթե ինչ-որ մեկն իսկապես առաջարկի 100-120 մլն եվրո, ապա կդիտարկենք այդ առաջարկը: Սակայն ամենաշատը կցանկանային երկարաձգել Օբամեյանգի հետ պայմանագիրը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Kicker»-ը: