տուն Քաղաքական Միջազգային Բորդյուժան անիրական է համարում Սիրիայում ցամաքային գործողություններում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը

Բորդյուժան անիրական է համարում Սիրիայում ցամաքային գործողություններում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը

116
0

bordՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բացառում է, որ կազմակերպությունը Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների կմասնակցի:

Այս մասին պաշտոնյան հայտնեց Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հնչած հարցին ի պատասխան, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե Սիրիան պաշտպանության խնդրանքով դիմի կառույցին Սաուդյան Արաբիայի կողմից ցամաքային գործողություններ սկսելու պարագայում:

«Ասել, որ կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները որոշում կկայացնեն ցամաքային ինչ-որ գործողություն ձեռնարկելու կամ մեր երկրների սահմաններից դուրս զինված ուժեր ուղարկելու ուղղությամբ, բացարձակապես ռեալ չի լինի: ՀԱՊԿ-ը տարածաշրջանային կառույց է:

ՀԱՊԿ-ի մանդատը ուղղված է միայն անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, իսկ ուժային ներուժի կիրառումը հնարավոր է միայն անդամ-երկրների տարածքում»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Ինչ վերաբերում է Սիրիայի` ՀԱՊԿ անդամակցության ցանկությանը, ապա Բորդյուժան նկատեց, որ այդ մասին ոչինչ չի լսել: Պարզապես նա նշեց, որ ցանկացած պետություն, որը կարծում է` պատրաստ է անդամակցել կազմակերպությանը և իմաստավորված աշխատել դրա ներսում, կարող է հայտ ներկայացնել:

«ՀԱՊԿ-ի կանոններին համապատասխան կդիտակվի հայտն ու որոշում կկայացվի կազմակերխության երկրների կողմից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: