Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մարսել Շմելցերը Գերմանիայի առաջնության հերթական տուրում՝ «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի պարի մասին.
«Իրականում մենք պետք է բոլորս միասին պարեինք, բայց հետո հասկացանք, որ բոլորս չէ, որ այդքան տաղանդավոր պարողներ ենք: Այդ իսկ պատճառով, Միկին և Աուբան դա միայնակ արեցին»,- Շմելցերի խոսքերն է փոխանցում «Բորուսիա»-ի մամուլի քարտուղարությունը:
Տեսանյութն՝ այստեղ: