տուն Լուրեր Բոլորն էլ համաձայնել են պայմաններին ու հաճախում են մանկապարտեզ. մանկապարտեզի տնօրենի արձագանքը՝...

Բոլորն էլ համաձայնել են պայմաններին ու հաճախում են մանկապարտեզ. մանկապարտեզի տնօրենի արձագանքը՝ բողոքող ծնողին

97
0

871

Ինչպես araratnews.am-ը երեկ տեղեկացրել էր, երևանյան մանկապարտեզներից մեկում վարձավճարի հետ կապված տարաձայնություններ են առաջացել տնօրինության և մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկի միջև, որի մասին մեզ պատմել էր ծնողը` Զվարթ Հարոյանը: Փորձեցինք ստանալ նաև մանկապարտեզի տնօրենի` Արփի Պողոսյանի մենկաբանությունն այս խնդրի շուրջ: Վերջինս համառորեն չէր ցանկանում պարզաբանումներ տալ ու անընդհատ կրկնում էր՝ եկեք  մանկապարտեզ, և տեղում կպատասխանեմ բոլոր հարցերին: Չնայած նրա համառությանը, որոշ բաներ կարողացանք ճշտել: Նախ նշենք, որ տնօրենը բորբոքված բողոքեց, որ 15 հոգուց միայն Զվարթ Հարոյանն է դժգոհում և դիմելով խմբագրություն՝ փորձում է «ինչ-որ բան անել», հետո ավելացրեց. «Եթե ինչ-որ բանից դժգոհ են, ապա թող հավաքվեն ու դուրս գան, չկա մեկը, ում մենք կխնդրենք մնալ»:

Նշենք, որ Արփի Պողոսյանը  մասնաշենքի վերանորոգումից հետո, չի պահանջել վարձավճարի բարձրացում, այսինքն` երեխանները մեկ տարի հաճախել են վերանորոգված մասնաշենք: Այն հարցին, թե ինչու է հիմա նման որոշում կայացրել, պատասխանեց. «Լավություն եմ արել, հիմա էլ փոշմանել եմ դրա համար, եթե իմանայի այս կարգի մարդիկ են, տասը տարի առաջ դա կանեի»:

Հիշեցնենք, որ Զվարթ Հարոյանը մեզ տեղեկացրել էր, որ կան երեխաններ, ովքեր դադարել են մանկապարտեզ հաճախել վարձի թանկացման պատճառով, որին ի պատասխան՝ մանկապարտեզի տնօրեն Արփի Պողոսյանն էլ պնդեց` նման բան չկա, բոլոր երեխաններն էլ համաձայնել են պայմաններին ու հաճախում են մանկապարտեզ:

Ավելացնենք նաև, որ Արփի Պողոսյանը վճարի թանկացումը հիմնավորում է շենքի անսպասելի վթարից հետո արված վերանորոգմամբ, իրենք կատարել են չնախատեսված ծախսեր:

Շողիկ Գալստյան