տուն Լուրեր Բոլորը պետք է խաղան ԱՄՆ-ի թելադրած խաղի կանոններով. Օբամա

Բոլորը պետք է խաղան ԱՄՆ-ի թելադրած խաղի կանոններով. Օբամա

98
0

Barack Obama

Միայն Ամերիկան և պայմանագրով իր գործընկերները պետք է որոշեն համաշխարհային առևտրի խաղի կանոնները, այլ ոչ թե մյուս պետությունները, այդ թվում` Չինաստանը, ТАСС գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` խոսելով Անդրխաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին:

«Պատերի կառուցումը գլոբալ տնտեսությունից ինքնամեկուսացման համար միայն զրկում է մեզ անհավանական հնարավորություններից, որոնք այն տալիս է։ Հակառակը՝ ԱՄՆ-ը պետք է գրի կանոնները։ Ամերիկան պետք է որոշի։ Մյուս երկրները պետք է  խաղան այն կանոններով, որոնք սահմանում են Ամերիկան և նրա գործընկերները, և ոչ մի այլ կերպ։ Անդրխաղաղօվիանոսյան գործընկերության համաձայնագիրը հենց այն է, որը մեզ թույլ կտա անել դա»,- հայտարարել է Օբաման:

Նա ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական մրցակից է համարել Չինաստանին, որն իր հերթին փորձում է միավորել Ասիական և Խաղաղօվկիանոսյան պետություններին սեփական տնտեսական և առևտրային գոտում: