տուն Լուրեր Բոլորը գալիս-գնում են, իսկ Դաշնակցությունը՝ մնում (տեսանյութ)

Բոլորը գալիս-գնում են, իսկ Դաշնակցությունը՝ մնում (տեսանյութ)

75
0

Պետք է քննարկվի կուսակցությունում, հետո նոր որոշում կայացնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե իրենց կուսակցությունն ի՛նչ ձևաչափով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

Հարցին, թե իր անձնական կարծիքով ո՛վ է արժանի Երևանի քաղաքապետ լինելու, Ռուստամյանն ասաց, որ ինքն անձնական կարծիք չի կարող ասել, ամեն ինչ որոշվում է կուսակցության գերագույն մարմնում:

Լրագրողների դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն չկարողանա անցողիկ շեմը հաղթահարել, որովհետև բավականաչափ հեղինակություն չունի, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այդպիսի խոսակցություններ միշտ էլ եղել են, սակայն կյանքը ցույց է տվել, որ բոլորը գալիս-գնում են, իսկ Դաշնակցությունը մնում է:

Մանրամասները՝ AraratNews.am-ի տեսանյութում: