Բոլիվիայում բախումներ են տեղի ունեցել հանքագործների և ոստիկաններ միջև. կա առնվազն 318 տուժած

    143
    0

    14009951_10154061601033071_461529941_n

    Բոլիվիայում հանքագործները զանգվածային գործադուլ են սկսել` փակելով Լա Պաս և Օրուրա քաղաքների միջև մայրուղիները: Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է առնվազն 318 մարդ` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

    Տուժածների թվում է 40 ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

    Հանքագործները բողոքում են կոոպերացիաների մասին օրենքում փոփոխությունների դեմ: Նրանք շարունակում են փակ պահել մայրուղիները: