«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Նիգերիայի հյուսիս-արևելքում հարձակվել և ամբողջությամբ հրդեհել են մի ամբողջ գյուղ, հաղորդում է Франс Пресс-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Զանգո գյուղում, որը Դամատրու գյուղից 150կմ հեռավորության վրա է գտնվում:
«Գրոհայինները հարձակվել են գիշերը, նրանք կրակում էին գյուղում և մարդիկ խուճապի մատնվելով՝ փախան ջունգլիներ: Գրոհայինները այրեցին ամբողջ գյուղը»,- ասում է տեղի զինվորական Այսամի Մամմանան: