Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Հանրապետության հրապարակում «Մարդը կարիքի մեջ» և «Նեսեհնուտի» մարդասիրական-իրավապաշտպան կազմակերպությունները կազմակերպել են «Բռնաճնշումների ալիքի վրա. պատմություններ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, բողոքի ակցիա և մարզական բեմականացումներ, որոնց ընթացքում մասնակիցները մարմնավորել են ադրբեջանցի իրավապաշտպանների, ոստիկանությանը և երկրի բռնապետ Նախագահ Իլ համ Ալիևին: Բողոքի ցույցն անցկացվել է «Սպորտը մարդու իրավունքներից բարձր չէ» կարգախոսի ներքո:
Այս ձեռնարկի միջոցով կազմակերպիչները մատնանշել են Ադրբեջանում մարդու
իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերը:
«Սպորտն իրավունքների համար» կոալիցիայի գործողությունների շրջանակներում համանման ակցիաներ են կազմակերպվել նաև Բարսելոնայում, Բեռլինում, Ժնևում, Օսլոյում, Թբիլիսիում, Վարշավայում և այլ քաղաքներում:
Միջոցառման մասնակիցները բաց նամակ են հղել Չեխիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որում նշել են, որ Ալիևի վարչակազմը Եվրոպական խաղերի
միջոցով փորձում է լեգիտիմ դարձնել բռնություններն ու բռնաճնշումները և կոչ արել չնպաստել իբրև առանց մարդու իրավունքների խնդիրների պետության՝ Ադբեջանի իմիջի կայացմանը: