ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի:
Ակցիան կազմակերպվել է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության կողմից։ Մասնակիցների ձեռքին պաստառներ կան՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլն: Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է։
Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: