տուն Լուրեր Բոբ Դիլանը շաբաթներ անց հայտարարել է, որ ընդունում է Նոբելյան մրցանակը

Բոբ Դիլանը շաբաթներ անց հայտարարել է, որ ընդունում է Նոբելյան մրցանակը

140
0

462898364_1

Ամերիկացի գրող, կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը երկու շաբաթ անց առաջին անգամ մեկնաբանել է իրեն շնորհված Նոբելյան մրցանակի հանձնումը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Նոբելյան մրցանակին արժանանալու լուրն ինձ շատ էր ցնցել: Արդյոք ես ընդունո՞ւմ եմ այդ մրցանակը. իհարկե այո», — Շվեդիայի ակադեմիայի ներկայացուցչի հետ զրույցում ասել է Դիլանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նոբելյան կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին օրեր շարունակ չէր հաջողվում անձամբ զրուցել ամերիկացի երաժշտի հետ և տեղեկացնել նրան, որ նա արժանացել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի գրող և երաժիշտ Բոբ Դիլանը: