տուն Լուրեր Բնապահպանության նախարարը` կենդանի պահող մեծահարուստների մասին

Բնապահպանության նախարարը` կենդանի պահող մեծահարուստների մասին

97
0

aramayis

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկություններ ունի, որ մեծահարուստները կենդանիններ են պահում:

ՀՀ ազգային ժողովի գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Անազատ ու կիսազատ պայմաններում վայրի կենդանաիներ պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թեությունները» թեմայով լսումներից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ` տեղյա՞կ է, արդյոք, որ տարբեր պաշտոնյաներ կենդանիներ են պահում. օրինակ, Տավուշի մարզպետը ևն:

«Բնականաբար, մենք որոշ տեղեկություններ ունենք, հիմնականում լրատվամիջոցներում են հնչեցվել: Բայց ինչի՞ համար ենք մենք հիմա այս օրենքի փոփոխությունն առաջարկում: Որպեսզի մեկ անգամ և մեկընդմիշտ կարողանանք ֆիքսել բոլոր հնարավորությունները, հաշվառում իրականացնել ու բոլորին բերել դաշտ: Էական առանձին մոտեցումներ, առանձին մարդկանց մասով, մենք չենք իրականացնելու: Օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար, օրենքը գործելու է բոլորի համար»,- ընդգծեց բնապահպանության նախարարը` հավելելով, որ թե՛ անհատները, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ սովորական քաղաքացիները պարտավոր են տվյալ գործունեությունն օրենքի սահմաններում իրականացնել: