տուն Արցախ Բնակավայրերը գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո

Բնակավայրերը գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո

124
0

seyran

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Գործադիրի անդամները հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը: Ապա ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը զեկուցեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները աննախադեպ էին ոչ միայն 1994 թ. զինադադարից հետո, այլ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Առաջին հերթին ռազմական տեսանկյունից, որ շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները, որի մասին նաեւ պարբերաբար իրազեկվել է մեր հասարակությունը, ներգրաված ուժերի եւ միջոցների շարունակական մոտեցումը առաջնային գծին, կորուստների մեծ քանակը»,- ասաց Օհանյանը, հավելելով, որ Ադրբեջանի կորուստները համեմատած ՊԲ-ի՝ բազմաթիվ էին, տասն անգամից ավելի. «հակամարտող ուժերի մարտական պատրաստությանն աստիճանը հրադադարից ի վեր, որովհետեւ զգալի աշխատանքներ են տարվել բարեփոխումների եւ ԶՈՒ մարտունակության բարձրացման ուղղությամբ, վարձկանների, ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանի ԶՈՒ տարբեր ուղղություններում կիրառման ընթացքում եւ դրանց կիրառումը», -շարունակեց ՊՆ-ը:

Խոսելով իրավական գործընթացից, Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի ագրեսիայի բնույթն աննախադեպ էր: «Նույնիսկ եթե նրանք ասում են, որ այդ բնույթի, լայնամասշտաբությամբ իրականացվող գործողություները թույլ են տալիս ասելու, որ դրանք նախօրոք նախապատսրաստված եւ ոչ անհամաչափ գործողություններ էին. Ադրբեջանի զինծառայողների, դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը, որի մասին մեր հանրությունը իրազեկվել է»,- ասաց Օհանյանը: «Հումանիտար տեսանկյունից: Ակնհայտ է ռազմական գործողությունների առկայությունը, գլխատումները եւ սանձազերծված գործողությունների լայնամասշտաբ լինելը: Մեր համար ակնհայտ է, մեր հասարակական համախմբումը, կամավորական շարժման համախմբումը կարելի է ասել վերածնունդ է»,- իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել ԼՂՀ՝ պաշտպանելու սահմանը: Նրա խոսքով Ադրբեջանը ոչնչի չի հասել: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնականավայրեր իրենց մոտ է գտնվում, տվյալ բնակավայրերը դրանք են` Թալիշ, Սեյսուլանը, դրանք գտնվում են ԼՂՀ պաշտպանության խորքում»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նա ասաց, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, ազատամարտիկների առաջ, որ համատեղ ուժերով կարողացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները հետ մղել:

«Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ, գիտեք, որ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը»,- ասաց Օհանյանը, հավելելով, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զգոն է եւ պատրաստ է ոչ միայն դիմակայելու հակառակորդին, այլ հետագա գործողությունները կասեցնել: Իսկ վարչապետ Աբրահամյանն էլ եզրափակեց. «Այս հակամարտությունը ապացուցեց Հայաստան- Սփյուռք- Արցախ եռամիասնությունը»: