տուն Քաղաքական Միջազգային Bloomberg գործակալությունը նոր գլխավոր խմբագիր ունի

Bloomberg գործակալությունը նոր գլխավոր խմբագիր ունի

106
0

shutterstock_177582347

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրատվական ծառայության գլխավոր խմբագրին փոխարինելու մասին: Այս պաշտոնում Մեթյու Ուինքլերին կփոխարինի Ջոն Միքելթուեյթը, ով ավելի վաղ գլխավորում էր The Economist ամսագիրը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Bloomberg-ի ներկայացուցիչներին:

Նշվում է, որ Ջոն Միքելթուեյթն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2015թ.-ի սկզբին:

Ընդ որում, Ուինքլերը կշարունակի աշխատել ընկերությունում: Հավելենք, որ նա Bloomberg-ի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրել է 24 տարի շարունակ: