Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի պահանջով արտահանձնվել է Մինսկից և հասցվել է Հեյդար Ալիևի օդանավակայան գլխավոր դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովին:
«Լապշինին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում»,- ասել է նա: