ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը վիճարկել է կազմակերպության` իր պարտականությունները 90 օրով դադարեցնելու որոշումը, հաղորդում է BBC-ն:
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի լիազորությունները:
Որոշումը կայացվել է վերջիններիս` կոռուպցիայի մեղադրանքների համատեքստում: Կատարվում է հետաքննություն: