տուն Սպորտ Բլատերը հերքել է, որ կարող է մնալ ՖԻՖԱ-ի նախագահ

Բլատերը հերքել է, որ կարող է մնալ ՖԻՖԱ-ի նախագահ

162
0

1615384-34305330-640-360

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հերքել է այն տեղեկությունը, թե կարող է մնալ իր պաշտոնում: Նման տեղեկություն էր տարածել շվեյցարական Schweiz am Sonntag պարբերականը, որը հաղորդել էր, թե շվեյցարացին նման որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի ասիական և աֆրիկյան երկրների աջակցության շնորհիվ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելուց մի քանի օր անց Բլատերը հրաժարական էր տվել ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն աննախադեպ սկանդալի պատճառով:

ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբեր ամսին ՖԻՖԱ-ի համաժողովի ժամանակ: