տուն Քաղաքական Միջազգային Բլատերը 5-րդ անգամ դարձավ ՖԻՖԱ-ի նախագահ

Բլատերը 5-րդ անգամ դարձավ ՖԻՖԱ-ի նախագահ

117
0

FIFA2010 World Cup -  Executive Committee MeetingՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում արդեն 5-րդ անգամ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը, քանի որ երկրորդ թեկնածուն` արքայազն Ալ Հուսեյնը հանել է իր թեկնածությունը:

79-ամյա Բալտերը 5-րդ անգամ դառնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ: Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում անցկացվող ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսում կայացած ընտրությունների առաջին փուլում գործող նախագահ 79-ամյա Բլատերը հավաքել է 133 ձայն, իսկ երկրորդ թեկնածու Ալ Հուսեյնին` 73: Նման արդյունքի դեպքում քվեարկությունը տեղափոխվում է երկրորդ փուլ: Սակայն Ալ Հուսեյնին հանել է իր թեկնածությունը:

Բլատերը ՖԻՖԱ-ում է 1975 թվականից: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից: Բլատերն ընտրվել է նախագահ 1998 թվականին` հաղթելով ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնին։