Բջջային սարքավորումներ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է վաճառել իր ակտիվները: Փոխարենը կազմակերպությունը կփոխի իր ղեկավարությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կազմակերպության ղեկավար Տորստեն Հեյնսը հրաժարական կտա, և ընկերության փաթեթային պարտատոմսերը վաճառքի կհանվեն: Պարտատոմսերի հավանական գնորդների թվում է Fairfax Financial Holdings ներդրումային կոնսորցիումն է: Նախատեսվում է, որ այն BlackBerry-ի պարտատոսերում կներդնի 250 միլիոն դոլար: