Բրիտանական Black Sabbath ռոք խումբը կթողարկի նոր ալբոմ և կսկսի շրջագայութոյւն, որը վերջինը կլինի խմբի համար։ Այս մասին հաղորդում է Metal Hammer-ը՝ հղում կատարելով Black Sabbath-ի մեներգիչ Օզի Օզբորնին։
Ալբոմի երգերն առայժմ ձայնագրված չեն։ Առայժմ չի մանրամասնվում, թե որ երկրներն է այցելելու խումբը և որտեղ է համերգներով հանդես գալու։ «Երբ մենք նախորդ շրջագայության վերջին համերգը տվեցինք, ապա անմիջապես սկսեցինք քննարկել այս գաղափարը, քանի որ դրա մասին շատ էին հարցնում», — ասել է Օզբորնը։
Նոր ալբոմը, որն առայժմ չունի անվանում, 20-րդն է խմբի պատմության ընթացքում։ «13» անվանումով ալբոմը լույս է տեսել 2013 թվականի հունիսին։
Հիշեցնենք, որ Black Sabbath-ը ստեղծվել է 1968 թվականին և զգալիա զդեցութոյւն ունեցել ռոք երաժշտության վրա։